Հասարակական

Վարչապետի օգնականը հանդիպել է ՀՀ կառավարության մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի օգնականը հանդիպել է ՀՀ կառավարության մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների հարազատները և ծնողները հունվարի 5-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով ՀՀ առողջապահության նախարարի կամ ՀՀ վարչապետի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի անհետ կորած զինծառայողների հարցը լուծելու համար։

Կառավարության շենքի դիմաց հավաքվածների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով նրանց հետ քննարկել է վարչապետի հետ հանդիպելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում