Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Ջաբրաիլ-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն․ 3-ը քաղաքացիական անձինք են

Ջաբրաիլ-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն․ 3-ը քաղաքացիական անձինք են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

«Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 4-ին Մեխակավան (Ջաբրաիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական անձինք են (երկու կին, մեկ տղամարդ):

Որոնողափրկարարական աշխատանքներն շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:

Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ