Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, առողջացել է 928 քաղաքացի, մահացել՝ 14-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1601 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 600306-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ը` առողջացած, 2878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 բուժառու: 

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ