Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին կատարվելիք 
արարողությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուքի» իր էջում այն տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին տեղի կունենան հետևյալ արարողությունները.

Դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին - Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1-ին, ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5-ին, ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6-ին, ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7-ին, ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am