Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Դումանյանն ընդունեց և պարգևատրեց մարզաշխարհի ներկայացուցիչներին

Նախարար Դումանյանն ընդունեց և պարգևատրեց մարզաշխարհի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզներում մեդալներ նվաճած մարզիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դումանյանն իր խոսքում հիշատակեց Արցախյան պատերազմի մասնակից մարզիկներին և շեշտեց, որ այս պատերազմում բոլորն էին հայրենիքի զինվորը: «Լիահույս ենք, որ 2021 թվականն էապես պետք է լավը լինի ազգի և պետության համար: Դուք ավելիին եք արժանի, բայց այսօր մենք հոգևորի պակաս ունենք: Մենք միասին ենք և ամեն ինչ պետք է անենք, որ մեր սպորտը զարգանա»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարի հրամանով՝ պատվոգրերի և մեդալների արժանացան ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Գևորգ Ղարիբյանը, ըմբիշ Կարեն Ասլանյանը, ըմբիշ Կարապետ Չալյանը, ըմբիշ Արսեն Հարությունյանը, հրաձիգ Գոռ Խաչատրյանը, կարատեիստ Մհեր Ղազարյանը, բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը, բռնցքամարտիկ Արթուր Սարապյանը, Հովհաննես Փափազյանը, բռնցքամարտիկ Գայանե Տեր-Բարսեղյանը, բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը, ըմբիշ Վազգեն Թևանյանը, ըմբիշ Արման Անդրիասյանը, մարմնամարզիկ,Արթուր Դավթյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, ըմբիշ Սլավիկ Գալստյանը, սամբիստ Արամ Աղաջանյանը, սամբիստ Վահագն Զալյանը, սամբիստ Վարսիկ Գրիգորյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, սամբիստ Սամվել Բադալյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Պարգևատրվել են նաև մարզիկները` Էդուարդ Սահակյանը, Գևորգ Ալեքսանյանը, Հաբեթնակ Կուրղինյանը, Հովհաննես Մարգարյանը, Արման Մակարյանը, Արման Կոստանյանը, Կարեն Աղամալյանը, Արշավիր Գրիգորյանը,Աշոտ Ավետիսյանը,  Հարություն Մակարյանը, Ռաֆիկ Գոլեցյանը, Համլետ Հովհաննիսյանը, Մարտին Ալիխանյանը, Վովիկ Խոջոյանը, Էդգար Ենոքյանը, Հակոբ Սերոբյանը:

2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]