Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020 թվականին նշանակվել է 20 նոր դատավոր

ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020 թվականին նշանակվել է 20 նոր դատավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում 2020 թվականին կայացել է 84 նիստ, որից 37-ի ժամանակ խորհուրդը հանդես է եկել որպես դատարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Այս մեկ տարվա ընթացում ընդունվել է 242 որոշում, որից 17-ը նորմատիվ, 189-ը` ընթացիկ, իսկ 18-ը` աշխատակարգային: Ընդհանուր առմամբ, կայացել է 34 քվեարկություն: 2020 թվականի ընթացքում խորհուրդն առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին և նշանակվել է 20 դատավոր: 12 դատավոր նշանակվել է թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանից մեկ այլ դատարան, 1 դատավոր էլ նշանակվել է դատարանի նախագահ»,- նշեց Վարդազարյանը:

Նրա խոսքով` 2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, և 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը:

«10 դատավորի նկատմամբ կիրառվել  է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: Այս տարի 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է, 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]