Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան

2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տարեկան ժողովի մեկնարկում Մելիլքբեկյանը խոսքով դիմեց ներկաներին. «Այսօր` այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով ազգային հավաքականի և ֆուտզալի ընտրանու կողքին կանգնելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, քան աթոռակռվի մի վառ օրինակ (հեղ. «Սևան» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ` Մելիքբեկյանին անվստահություն հայտնելով): Նրանք չեն հասկանում, որ ծիծաղելի իրավիճակի մեջ են գցում  ամբողջ հայկական ֆուտբոլի նաև վնասում են հայկական ֆուտբոլի իմիջին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Վերջինս կոչ արեց բոլորին մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին:

Մելիքբեկյանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆեդերացիա է ուղարկել մի փաստաթուղթ, ըստ որի անվստահություն է հայտնում ՀՖՖ նախագահին: «Ակումբը անգրագետ մի փաստթուղթ ուղարկել ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այն մարդիկ ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը և նրանք, ովքեր կանգնած են այդ փաստաթուղթն ուղարկողների թիկունքին` «թքած ունեն»  հայկական ֆուտբոլի վրա»,-շեշտեց նա:

Ֆեդերացիայի խոսքով` գալիք տարին կարող է բեկումնային լինել: «2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները` թեպետ գիտենք, որ մեր երկիրը և մյուս ճյուղերն էլ գտնվում են վատ իրավիճակում»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]