Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ 
հայտարարության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին կոչ է արել քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ իրականացնել նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաբաջանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոչ եմ անում ձեզ՝ նախաձեռնել քննարկումներ՝ քաղաքական ուժերի և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ, որոնք կվերաբերվեն նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքին, այդ հայտարարության ՀՀ և Արցախի համար բարենպաստ բաղադրիչների վերհանմանն ու իրագործման հնարավորություններին»,- նշված է նախագահին ուղղված դիմումում:

Բաբաջանյանը նախագահին նաև կոչ է արել սահմանների դեմարկացիայի հետ կապված կառավարության որոշումների իրականացումը ժամանակավորապես սառեցնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am