Հասարակական

Գյումրու ԲԿ-ում կառուցվել է թթվածնային կենտրոն. ներդրվել է 100 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Գյումրու ԲԿ-ում կառուցվել է թթվածնային կենտրոն. ներդրվել է 100 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի բժշկական կենտրոնը թթվածնային կայան կունենա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եղավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան: Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն: Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը։ Գյումրու ԲԿ-ն կարտադրի ոչ միայն թթվածին, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում