Հասարակական

Գավառում բարեկարգվել է Սամվել Քոչարյանցի հուշարձանին հարող պուրակը եւ Թորգոմյան փողոցի մի հատվածի մայթը

2 րոպեի ընթերցում

Գավառում բարեկարգվել է Սամվել Քոչարյանցի հուշարձանին հարող պուրակը եւ Թորգոմյան փողոցի մի հատվածի մայթը

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարերարների կողմից տրամադրված միջոցների հաշվին Գավառ քաղաքում բարեկարգվել է ականավոր գիտնական եւ կոնստրուկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս Սամվել Քոչարյանցի հուշարձանին հարող պուրակի տարածքը եւ սալիկապատվել Թորգոմյան փողոցի մի հատվածի մայթը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Սամել Քոչարյանցի հուշարձանին հարող պուրակի տարածքը բարեկարգվել ու հրապուրիչ տեսք է ստացել Գավառ քաղաքի բնակիչ, գործարար Սամվել Գորոյանի անձնական միջոցներ հաշվին։ «Սամվել Քոչարյանցի արձանը տեղադրվել ու բացվել է 1987 թվականին։ Այս տարի լրացավ նրա ծննդյան 110 ամյակը, որի պատվին էլ իրականացվեց պուրակի բարեկարգումը։ Պահպանվել է պուրակի եւ հուշարձանի ճարտարապետական ամբողջ տեսքը, իսկ նոր լուծումներն ուկահավորումն ամբողջացնում են այն։ Ասֆալտապատ հատվածով դեպի կիսանդրի կարելի է շարժվել նորոգված ճեմահարթակով։Կիսանդրին շրջապատում են մեր քաղաքի նշանավոր այն հայորդիների դիմանկարները, ովքեր աչքի են ընկել գիտության, արվեստի ու մշակույթի բնագավառներում։ Այս գողտրիկ ու հրապուրիչ անկյունը թե տեղացիներին, թե օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնելու է մեր քաղաքի գիտական, գրական ու մշակութային ականավոր գործիչներին»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը։

Բարեգործական հաջորդ ձեռնարկի հեղինակը Գավառ քաղաքի բնակիչ Աշոտ Դովլաթյանն է, ում տրամադրած միջոցների հաշվին սալիկապատվել է Թորգոմյան փողոցի մի հատվածի մայթը, որը հարում է մանկական այգուն։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում