Հասարակական

Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

2 րոպեի ընթերցում

Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին` չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից: Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- ասված է դիմումի մեջ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում