Հասարակական

Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ

1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

«Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում