Հասարակական

Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

1 րոպեի ընթերցում

Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը:

Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր: Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և ցանկացած պարագայում` հավատարիմ մնալ բժշկի կոչմանը:

Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում