1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սադրանքների չենք գնալու. Փաշինյանը Սյունիքում ճանապարհ փակած անձանց հեռակա առաջարկ արեց

Սադրանքների չենք գնալու. Փաշինյանը Սյունիքում ճանապարհ փակած անձանց 
հեռակա առաջարկ արեց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում իր մուտքը խոչընդոտելու համար ճանապարհ փակած անձանց առաջարկ արեց, սակայն նշեց՝ եթե այդ առաջարկը չեն ընդունում, վարչապետն ու իր հետ այցին մասնակցողները սադրանքի չեն գնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիսիանում քաղաքացիների հետ նախապես չկազմակերպված հանդիպմանը Փաշինյանը նշեց՝ իր համար ամենահուզիչ պահն այն է, որ հրապարակում հավաքված մարդկանց շարքում կան զոհվածների հարազատներից ևս:

Մարդիկ առավոտից ճանապարհ են փակել, ինչի արդյունքում մեծ ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել: Վարչապետը հարց տվեց՝ ի վերջո ինչո՞ւ են ճանապարհը փակել, մատնացույց արեց հավաքված մարդկանց ու ասաց. «Որովհետև Գորիսում էլ էր այս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր այս նույն վիճակը լինելու, Մեղրիում, Շուռնուխում էլ էր այս նույն վիճակը լինելու: Որովհետև ժողովուրդն այսօր շատ ավելի խորն է հասկանում իրադրությունը: Սա է ամբողջ խնդիրը»:

Վարչապետը շեշտեց, որ սադրանքներին չպետք է տրվել, մարդիկ կան, որ ցանկանում են բախումներ հրահրել ոստիկանների հետ: «Մենք նրանց սադրանքներին չենք տրվելու: Գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին: Ես կարծում եմ, որ երբ ես գնացի Գորիս, նույն այսպիսի նախապես չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, նաև Կապանում, Մեղրիում: Եվ մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու: Նրանք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, ես առաջարկում եմ, հեշտ ապացուցելի բան է: Մենք սադրանքի չենք գնալու, բռնության չենք գնալու: Բացեք ճանապարհը գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, ինչ են մտածում»,-ասաց Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց սիսիանցիներին՝ աջակցության համար: «Սիսիանը Սյունիք է: Չի կարող Սյունիքի մի հատվածում տրամադրությունն ուրիշ լինել, մի ուրիշ հատվածում՝ ուրիշ: Այսօր ամբողջ հանրապետությունում է տրամադրությունը, ըստ էության, նույնը: Առավել ևս այս սգի օրը, մենք սադրանքների չենք տրվելու: Եթե իրենք այդ գործարքը, այդ առաջարկը չեն ընդունում ՝ բացել ճանապարհները, որ գնանք Գորիս, տեսնենք՝ մարդիկ կգա՞ն, այսպիսի հավաք կլինի, թե չէ, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք: Բայց այսօր, առավել ևս սգի օրը մենք սադրանքների չենք գնա»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ ասել է, որ գնում է սյունեցիների աչքերի մեջ նայելու, եկել, նայել է սյունեցիների աչքերի մեջ: Փաշինյանը շեշտեց՝ գիտի, որ շատ հարցերում մեղավոր է:  Նա շեշտեց՝ ՀՀ քաղաքացիները շատ ավելիին են արժանի, սակայն նշեց, որ ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ իրենց իշխանությունը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին քաղաքացիներն արժանի են: Դրա համար նա բոլոր իշխանությունների անունից ներողություն խնդրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]