Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սյունիք այցելելու իմ որոշումը կրքեր բորբոքելու համար չէ. Փաշինյան

Սյունիք այցելելու իմ որոշումը կրքեր բորբոքելու համար չէ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ մեկնելուց առաջ տեսաուղերձով դիմել է սյունեցիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսաուղերձով սյունեցիներին կոչ է արել չբորբոքել կրքերը: Նա ընդգծել է, որ գնում է Սյունիք սյունեցիների հետ պարզ խոսելու, նրանց մտահոգող հարցերին պատասխանելու:

«Ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գառումը որոշակի կրքեր է բորբոքել: Հույս ունեմ կհամոզվեք, որ Սյունիք այցելու իմ որոշումն ամենևին կրքեր բորբոքելու նպատակ չունի: Որոշումը կայացրել եմ սյունեցիների նկատմամբ իմ հարգանքը և գնահատանքը փոխանցելու համար: Երկրորդ առավել կարևոր պատճառը ձեր հարցերին պատասխանելն է, անհրաժեշտ բացատրություններ տալն է: Ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերին կկարողանամ, ի վիճակի կլինեմ պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, ապա նման որոշում չէի կայացնի: Նորից եմ ասում, իմ նպատակը ոչ թե մեր վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, հարցերին պատասխանելու: Սա է իմ այցի նպատակը, խնդրում եմ, կոչ եմ անում առանց այն էլ այս լարված իրավիճակում կրքերը չբորբոքել, ես գալիս եմ ձեզ հետ խոսելու: Պարտավորություններ ունեմ ձեր առաջ, ձեզնից յուրաքանչյուրի առաջ, գալիս եմ խոսելու այդ մասին, կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առաջ ունեցած պարտավորությունները կատարում եմ լիարժեք: Իմ հարգանքների հավաստիքը Սյունիքի բոլոր բնակիչներին և ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետև այս իրավիճակը կարող ենք հաղթահարել իրար հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզի, ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, սրա մասին նաև հույս ունեմ ձեզ հետ խոսել բաց, որ տեղեկությունը լինի ամբողջական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]