Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կադաստրի կոմիտեն հերքում է աշխատակիցների՝ ստիպողաբար երթի մասնակցելու լուրերը

Կադաստրի կոմիտեն հերքում է աշխատակիցների՝ ստիպողաբար երթի մասնակցելու 
լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունները, թե կոմիտեի ղեկավարը աշխատակիցներին ստիպել է մասնակցել դեպի Եռաբլուր երթին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կադաստրի կոմիտեից:

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զանգահարել է աշխատակիցներին և ստիպել, որ մասնակցեն դեպի Եռաբլուր կազմակերպված երթին, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնեցին կոմիտեից:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ: Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am