Հասարակական

Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

1 րոպեի ընթերցում

Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, Տիրան Խաչատրյանի դատական հայցը հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու մասին է: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԷդուարդԱմալյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում