Հասարակական

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր»

1 րոպեի ընթերցում

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, երթը կազմակերպել է «Հայրենիքի փրկության շարժում»-ը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում