Հասարակական

Ռուս լրագրողը շեշտել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կոթողների պաշտպանության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Ռուս լրագրողը շեշտել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կոթողների պաշտպանության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում վիրավորում ստացած ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շեշտել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում քրիստոնեական կոթողների պաշտպանության կարևորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոտենոկն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ: «Այն տաճարը, որտեղ ես ստացա վիրավորումս (Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի - խմբ.), արդեն, իսկ պղծվել է: Գիտեմ, որ պատերի վրա տարբեր գրվածքներ կան, տեսանյութեր եմ տեսել նաև, որ ադրբեջանական զինծառայողները գլխարկներով, ծիծաղելով և ծխելով մտել էին քրիստոնեական տաճար: Այս ամենը չի կարող դրական էմոցիաներ առաջացնել, շատ մեծ ցավ և հիասթափություն եմ զգում: Հույս ունեմ, որ քրիստոնեական մեր սրբավայրերն առանց պաշտպանության չեն մնա»,- նշեց Կոտենոկը:

Նրա խոսքով՝ այդ ամենին պետք է լուրջ ուշադրություն դարձվի, և մշակութային, կրոնական և պատմական բոլոր կոթողները, որոնք մնացել են Արցախում և ադրբեջանական վերահսկողության տակ են՝ պետք է պաշտպանվեն խաղաղապահ ուժերի կողմից:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք (ադրբեջանցիները) պղծում և՛ այդ կոթողները, և՛ գերեզմանները: Այս ամենը դադարեցնելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»,- նշեց ռուս ռազմական լրագրողը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքին, մասնավորապես՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցված երկրորդ օդային հարվածի հետևանքով վիրավորվել էր 3 ռուս լրագրող, նրանից Յուրի Կոտենոկի վիճակը ծանր էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում