Քաղաքականություն

Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մամիտովն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով և դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, և հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- ասաց Մամիտովը:

Ղրղզստանի նախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի դերը` կրակի դադարեցման գործում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում