ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղել են Գորիսում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված են եղել Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։