1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. նրանք անվտանգության երաշխիքներ են ուզում

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. նրանք 
անվտանգության երաշխիքներ են ուզում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք իշխանությունից անվտանգության երաշխիքներ են ուզում:

Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է այն հանգամանքով, որ դեկտեմբերի 18-ի մինչև 17:00-ն Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքեր պետք է ազատվեն: Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են ցանկանում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝  ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]