Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը գերիների վերաբերյալ համացանցում տարածվող նոր տվյալները փոխանցել է ԿԽՄԿ-ին

ՄԻՊ-ը գերիների վերաբերյալ համացանցում տարածվող նոր տվյալները փոխանցել է 
ԿԽՄԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարումների վերաբերյալ դեկտեմբերի 15-ից համացանցում տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը, դրանց հրապարակումից անմիջապես հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Այս մասին մեր աշխատակազմն ահազանգեր է ստանում երեկ ուշ երեկոյից մինչև այս պահը: Բոլոր տվյալները փոխանցել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ու նրան ներկայացրել այս պահի մեզ մոտ առկա մանրամասները:

Հատուկ շեշտում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Բայց նաև հստակ արձանագրում եմ, որ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ»,- գրել է Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշում է, որ նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

«Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք: Հակառակ պարագայում ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի»,- գրել է Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]