Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

 Խորհրդարանն ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: Ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:

2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]