Ոստիկանությունը զբաղվում է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ահազանգ ստացել է Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարի վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀոստիկանությանհասարակայնությանհետկապիևլրատվությանվարչությունից:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է,գտնվում է հետազոտման փուլում: