Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բայդենի օգնականը հնարավոր է համարել ԱՄՆ-ի վերադարձն Իրանի հետ միջուկային գործարքին

Բայդենի օգնականը հնարավոր է համարել ԱՄՆ-ի վերադարձն Իրանի հետ միջուկային գործարքին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը քննարկում Է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ վերադարձը՝ որպես հիմք Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջը հետագա բանակցությունների համար: Դեկտեմբերի 7-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Ջեյք Սալիվանը, որին Բայդենն առաջադրել Է ազգային անվտանգության գծով նախագահի օգականի պաշտոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծումեմ, որ դա իրագործելի եւ իրականանալի Է»,- նշել Է Սալիվանը՝ պատասխաելով համապատասխան հարցին: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքի մասնակիցների կազմ եւ տնտեսական պատժամիջոցների վերացումը, որոնք Թեհրանի նկատմամբ սահմանել Է հանրապետական Թրամփի վարչակազմը, հիմք կդնեն ավելի լայն թեմատիկայով «հետագա բանակցությունների» համար: Սալիվանը կարծում Է, որ տնտեսության բնագավառում ԱՄՆ-ի մրցունակության մեծացումը հիմք Է այնպիսի ուղղություններով Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգծի ձեւավորման համար, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունների բարենորոգումը, դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապանդումը եւ այնպիսի մրցակիցներին դիմակայումն, ինչպիսին Չինաստանն Է:

«Մենք պատկերացնում ենք այն բանաձեւը, որը գործել Է անցյալում՝ ապահովելով մասնվոր հատվածի արմատական աճը եւ նորաստեղծությունների զարգացումը մեր երկրում»,- նշել Է նա: «Այդ դեպքում հիմնարար չափանիշ Է դառնում միջազգային տնտեսական քաղաքականությունը՝ կենտրոնացված աշխատատեղերի ստեղծմանը եւ աշխատանքի վարձատրության բարձրացմանը Միացյալ Նահանգնեում»,- հավելել Է Սալիվանը:

Նա խոստովանել Է, որ Բայդենի վարչակազմը հեռանկարային Է համարում հետեւողականորեն զարգացնել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման միայն Թարմփի ուղեգծը: «Մենք հույս ունենք ամրապնդելու, խորացնելու եւ ընդլայնելու Իսրայելի եւ արաբական պետությունների հարաբերությունների նորմալացումը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am