Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ

Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. 
նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է օդանավակայումշահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտնում են կոմիտեից:

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ:

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում»,-տեղեկացնում են կոմիտեից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]