Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց գյուղատնտեսական նշանակության հողերին 
առնչվող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակցություն ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը դեկտեմբերի 4-ին կայացած նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»,- ասաց Խոջոյանը:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:

Օրենքի նախագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ