Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բայրամյանը լավագույնն է հռչակվել փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքում:
Հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում նոյեմբեր ամսվա ընթացքում 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Բայրամյանը ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի: Այժմ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 16-րդն է և ունի 29 միավոր:
Хорен Байрамян – лучший игрок ноября в #ТинькоффРПЛ!
— Тинькофф Российская Премьер-Лига (@premierliga) December 3, 2020
За игрока «Ростова» проголосовали эксперты РПЛ и болельщики, представители МАТЧ ПРЕМЬЕР отдали свой голос за Илью Лантратова #ТинькоффРПЛ #ИгрокМесяца pic.twitter.com/fuXeoFYinp
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում