ԵՐԵՎԱՆ,3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի հարյուրամյակին դեկտեմբերի 7-9 Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում կազմակերպվելու են կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։
Նախագիծը կազմակերպել ենլեհականRóbmy swoje dla kultury Foundation-ըև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվելէ Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածմանհիմնադրամի կողմից: