Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կադրային փոփոխություններ Վարչապետի աշխատակազմում

Կադրային փոփոխություններ Վարչապետի աշխատակազմում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետի որոշմամբ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ էլ նշանակվել է Լիանա Սամվելի Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]