Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի 
անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am