Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի 
պահանջով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Իբրև ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի»,- գրել է Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը հավելել է, որ այլ մանրամասներ կներկայացնի ժամը 13։00-ին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից հանրահավաքներ են անցկացնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]