Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները կրկին բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը: Հայաստանից 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 91+ կգ քաշային Հովհաննես Փափազյանը դարձել է բրոնզե մեդալակիրներ` պարտվելով կիսաեզրափակիչներում:

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 5 բրոնզե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում