Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն վերահաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանի ղեկավարությունը վերահաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: Մենք մեր այցը գնահատում ենք, որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահիաջակցության հաստատում, և, որպես մեր օժանդակության դրսևորում այն ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը` վարչապետը, նախագահը, պաշտպանում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների»,- ասաց Լավրովը:

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում