Հայաստան կայցելի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը
17:16, 20 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հայտնի է նաև, որ նոյեմբերի 21-ին Երևանում է լինելու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում