Հասարակական

«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

  1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
  2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով` փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է Հակոբյանը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում