Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Գերմանիայում անհայտ անձը սառը զենքով վերքեր է հասցրել մի քանի մարդու

Գերմանիայում անհայտ անձը սառը զենքով վերքեր է հասցրել մի քանի մարդու

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա Է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է WAZ թերթը:

Կասկածյալը ձերբակալվել Է: Ոստիկանությունը տուժածների ստույգ թիվը չի նշում՝ վկայակոչելով, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում Է: Բացի այդ, առայժմ հայտնի չԷ, թե կոնկրետ որ «ծակող» զենքի մասին Է խոսքը: Վերջին ամիսներին Եվրոպայում հարձակումների մի ամբողջ ալիք Է անցել:

Այսպես, նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում ահաբեկչություն Է կատարվել: Զինված մարդն անցել Է փողոցներով ու կրակել անցորդների վրա, արդյունքում զոհվել Է չորս մարդ, եւս 22-ը՝ վերքեր ստացել: Հարձակողներին ոչնչացրել են: Ավստրիայի ՆԳ նախարարությունը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Հոկտեմբերի 29-ի առավոտյան դանակով զինված տղամարդը երեք մարդ Է սպանել Նիսի Նոտր-Դամ եկեղեցում: Հարձակվողին ձերբակալել են:

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին Է գլխատել Փարիզի կոմունաներից մեկում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am