ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով
1 րոպեի ընթերցում
![ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1035437.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որում կքննարկվի Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է խորհրդարանի պաշտոնական կայքում:
Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենան նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: