Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաստատվել են կորոնավիրուսի 1 667 նոր դեպքեր, առողջացել է 2 366 քաղաքացի

Հաստատվել են կորոնավիրուսի 1 667 նոր դեպքեր, առողջացել է 2 366 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123 646 դեպք, որոնցից 90 754-ն` առողջացած, 1 900-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 504 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 480 445 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4 459 թեստավորում, որոնցից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 667 նոր դեպք: Ունենք 2 366 առողջացած և 30 մահվան դեպքեր:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]