Հասարակական

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հավաքի ընթացքում հայտնեցին ոստիկանության աշխատակիցները:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրանց մասնակցելու գործողությունները»,- հայտնեցին ոստիկանությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը, քանի որ ռազմական դրության ընթացքում արգելվում է դրան անցկացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում