Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ, գործող իշխանության դեպքում դա ահնար է. Եթքին 

Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ, գործող 
իշխանության դեպքում դա ահնար է. Եթքին 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, գրող Մուրադ Եթքինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոյեմբերի 17-ի հայտարարություններին առ այն, որ Թուրքիան իրականացնելու է բարենորոգումների նոր ծրագիր: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբերը», Եթքինը, ով Էրդողանի հայտարարությունները համարում է կեղծ, մասնավորապես նշել է. «Էրդողանը բարենորոգումների մասին հայտարարություններն արել է ցուցադրաբար, այսինքն` նրա խոսքերը անկեղծ չեն»:  

Եթքինը նաև մեջբերում է հետազոտող Իբրահիմ Ուսլուի խոսքերը, ով որոշ ժամանակ առաջ եղել է Էրդողանի շրջապատում գտնվող մարդկանց ցուցակում: Նա նոյեմբերի 18-ին «Գազեթե Փենջերե»-ում գրված իր հոդվածում ևս նշել է, որ Էրդողանի բարենորոգումների նկատմամբ կա անվստահություն: Նա նաև գրել է, որ առաջին հերթին պետք է «ընդունել սեփական սխալները», ինչից հետո «ապացուցել ընտրողնեերին, որ այդ սխալներից դասեր են քաղվել»՝ նկատի ունենալով Էրդողանին և նրա վարչակազմը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, Եթքինը խոսում է նաև Էրդողանի այն հայտարարության մասին, թե «աշխարհը փոխվում է»: Ըստ նրա, Էրդողանը նկատի չունի միայն կորոնավիրուսային համավարակը, այլ ԱՄՆ նոր նախագահ Բայդենի ընտրությունը: «Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն գործող իշխանության դեպքում դա ահնար է անել: Թուրքիային անհրաժեշտ են ուժեղ խորհրդարան, անկախ դատական համակարգ և անկախ մամուլ»,- հավելել է նա: 

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am