Հաստատվել է COVID-19-ի 1 589 նոր դեպք, ապաքինվել է 1 726 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120 459 դեպք, որոնցից 80 069-ն` առողջացած, 1 839-ը` մահվան ելքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 082 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 472 190 թեստավորում:
Այսպիսով` նոյեմբերի 17-ին կատարվել է 4 109 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 589 նոր դեպք: Ունենք 1 726 առողջացած և 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: