Հասարակական

Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է COVID-19-ի 984 նոր դեպք, ապաքինվել է 2 478 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118 870 դեպք, որոնցից 78 343-ն` առողջացած, 1811-ը՝ մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 253 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 530 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 468 081 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 984 նոր դեպք, 2 478 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում