Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՀ նախագահն Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

ԱՀ նախագահն Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկել է ստեղծված 
ռազմաքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի խմբակցությունների հետ և քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,- նշել է Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]