Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Ան Լինդե

Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ 
կարգավորմանը միտված ջանքերին. Ան Լինդե

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան, որը  տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն՝ պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Բյորն Սյոդերի և Ռոբերտ Հալեֆի հարցերին:

«Կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գիշերը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել և դեռ շատ հարցեր կան լուծելու: Դրա համար կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը պահպանեն հավատարմությունը երկարաժամկետ և կայուն կարգավորմանը բանակցությունների միջոցով: Տարվա վերջում, ընդունելով նախագահությունը ԵԱՀԿ-ում, ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին»,- ասել է Լինդեն:

Նա հավելել է, որ ԼՂ հակամարտության գոտում մարտերը ինտենսիվ են եղել և մարդկանց տառապանք են պատճառել ու զգալի վնասներ: «Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Անհրաժեշտ է հետևել միջազգային հումանիտար իրավունքին: Հումանիտար իրավիճակը շատ կարևոր է: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, իսկ բնակեցված շրջանները և քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները, ավերվել են»,- նշել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդացել կորոնավիրուսի տարածման պայմաններում, ինչին իշխանությունները չեն կարողացել պատշաճ արձագանքել մարտական գործողությունների հետևանքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]