Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր. ՀՀ վարչապետ

Պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ 
կորուստներ ու զոհեր. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ: Նրա խոսքով, այդ որոշումը կայացվել է վերլուծությունների, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականների հիման վրա:

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այն է, որ ես համաձայնել եմ Աղդամը, Լաչինը, Քարվաճառը հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, երբ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ռեսուրսները բավական խնդրահարույց վիճակում էին: Արցախի քաղաքական ղեկավարությունը նույնպես կիսում էր այդ կարծիքը: Ինչ կլիներ, եթե չստորագրվեր: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք այդ իրավիճակում չէինք կարող պահել: Մի իրավիճակ ունեինք, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, եթե ռազմական գործողությունները շարունակվեին մեծ հավանականություն կար, որ հակառակորդի ուժերը կգրավեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, պաշտպանական շրջանները, այնտեղ գտնվող զինվորներով, կհայտնվեին շրջափակման մեջ: Տեղի կունենար ամբողջական կոլապս: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ահա այդ գնահատականի հիման վրա է կայացվել նման որոշում:

Վարչապետը պատահական չհամարեց այն, որ այս օրերին առաջնագծից զինվորները վիդեո ուղերձներ են հղում, որով պաշտպանում են կայացված որոշումը: Նրանք տեղում տեսել են, հասկացել են իրավիճակը, որքան էլ այն դառը լինի:

«Այդ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտն ուղիղ սպառնալիքի ներքո էր, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ, ըստ էության, սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Հազարավոր զինվորներ կընկնեին շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է»,-ասաց նա:

Անդրադառնալով Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել, մեկը ձախողվել է, մյուսի ժամանակ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Թեպետ, մեծ հաշվով, իրադրություն չի հաջողվել փոխել: Այդ ամբողջ հակասություններ կապվում էին հենց դրա հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]