Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի ավարտի մասին

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի 
ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով  ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար»,-նշել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դրան նպաստել են:

 Վրաստանի նախագահն իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,-գրել է Վրաստանի նախագահը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am