1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների հոսպիտալացումը նպատակահարմար չի համարում

Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների 
հոսպիտալացումը նպատակահարմար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի տարածքում  կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ համալիրի տարածքն օտագործվելո՞ւ է, թե՞ նպատակահարմար չէ:

«Նպատակահարմար չէ: Անձնակազմի, թթվածնի և ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, ապա համալիրի տարածքում քաղաքացուն հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում սկզբում ինչո՞ւ հարյուրավոր մահճակալներ դրվեցին համալիրում՝ նախարարը պատասխանեց՝ որովհետև, երբ հիվանդությունը նոր էր, և ամեն իչ հայտնի չէր դրա մասին, պետությունը հնարավոր բոլոր սցենարները հաշվի էր առել: «Բայց հետո մեր անձնական, համաշխարհային փորձը ցույց տվեցին, որ դրանք գործունակ չեն: Նման ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն սարքեր, որ կարելի է ձեռք բերել, և բուժառուն տանը թթվածին ստանան՝ Թորոսյանը նշեց, որ ձեռք են բերում թթվածնային կոնցենտրատորներ: Դա տարբերակ է տանը ինչ-որ չափով ավելի մեղմ հիվանդության ընթացք ապահովելու համար: «Մենք ինչքան ունենք՝ մոտ 1 500 թթվածնային կոնցենտրատոր օգտագործում ենք հիվանդանոցներում, ևս 500 հատ գնել ենք, էլի կգնենք»,- ասաց նախարարն ու հավելեց՝ սակայն չի կարող ասել, թե մարդիկ տներում ինչքան ունեն: Տեղական շուկայում այդ կոնցենտրատորներից չկան:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբում, դիտարկելով զարգացման տարբեր սցենարներ, ՄՀՀ տարածքում տեղադրվել էին մահճակալներ՝ համալիրը դիտարկելով որպես վարակված անձանց համար հնարավոր մեկուսացման վայր:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]