Հասարակական

Արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 343 դեպք

1 րոպեի ընթերցում

Արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 343 դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Covid-19-ով կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ողջ հանրապետությունում ունեցել ենք 343 կրկնակի վարակման դեպքեր»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ այդ անձինք պարզապես լիարժեք չէին բուժվել, նախարարը քիչ հավանական համարեց, քանի որ այդ անձինք ունեցել են դրական ախտորոշում, հետո բուժվել են ու ունեցել բացասական պատասխան, հետո առնվազն մեկ ամիս ինտերվալից հետո թեստի դրական պատասխան է եղել:

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստից: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա կորոնավիրուսի 107 հազար 466 դեպք:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում